news Barsis

Նորություններ

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն 26 տարեկան է

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն 26 տարեկան է

Հուլիսի 3, 2024

Այս տարի «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն դարձավ 26 տարեկան:

Մենք չէինք դառնա ՀՀ ամենահաջողակ և կայացած ընկերություններից մեկը և հաստատուն քայլերով առաջ չէինք գնա՝ առանց նպատակասլաց և հավատարիմ թիմի։

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ի հավատարիմ աշխատակից կոչմանն այս տարի արժանացան ընկերությունում 15 և ավել տարի աշխատած մեր թիմակիցները՝ մոտ 80 հոգի։

Ընկերությունը երախտապարտ է միասին անցած ճանապարհի համար։

«ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցները այցելել են Իտալիա

«ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցները այցելել են Իտալիա

Հուլիսի 3, 2024

Մայիսի 14-ին և 15-ին «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելել են Իտալիա՝ բացահայտելու իտալական ապրանքների արտադրության գործընթացը:
ITAP S.p.A. ընկերության արտահանման տարածքային մենեջեր Անդրեա Վիվենզիի ղեկավարությամբ աշխատակիցները ծանոթացել են Լյումեզանեում և Ռոդենգո Սայանոյում գտնվող գործարանին, որտեղ էլ արտադրվում են ջեռուցման համակարգերի և սանտեխնիկայի իտալական բաղադրիչներ:
Միասին անցկացրած այս օրերը թիմի համար արտասովոր փորձառություն էր:
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն կարևորում է նմանօրինակ վերապատրաստումները և փոխադարձ այցերը՝ այն դարձնելով ընկերության մշակույթի մի մասը:

«Նոր Տուն»-ը՝ նորովի Անդրանիկի 149/2 հասցեում

«Նոր Տուն»-ը՝ նորովի Անդրանիկի 149/2 հասցեում

Մայիսի 7, 2024

«Նոր Տուն»-ը հրավիրում է իր հաճախորդներին արդեն ժամանակակից ոճով վերանորոգված և կահավորված Անդրանիկի 149/2 հասցեում գործող երկհարկանի խանութ-սրահ: 

Գնահատելով մեր հաճախորդների հավատարմությունը՝ մենք անում ենք ամեն ինչ իրենց հարմարավետության համար: Սրահը վերաբացվել է ամբողջովին նոր կոնցեպտով՝ պահպանելով  ցուցադրության համար անհրաժեշտ միջազգային բոլոր ստանդարտները, ինչը թույլ է տալիս բավարարել բարձրակարգ սպասարկման համար պահանջվող բոլոր պայմանները:

Խանութ-սրահում  ներկայացված է ջեռուցման համակարգերի, կերամիկական սալիկների, լամինատե հատակների, պաստառների և տան վերանորոգման ու կահավորման համար անհրաժեշտ այլ ապրանքների լայն տեսականի: 

Շարունակաբար նորովի ներկայանալն ու հաճախորդներին ավելի հարմարավետ գնումներ առաջարկելը մեր կարևորագույն սկզբունքներից է։

«Մերի» խանութ-սրահը վերաբացվել է Հյուսիսային Պողոտա 5 հասցեում

«Մերի» խանութ-սրահը վերաբացվել է Հյուսիսային Պողոտա 5 հասցեում

Մայիսի 7, 2024

2024թ. փետրվարի 23-ին Հյուսիսային Պողոտա 5 հասցեում մեծ շուքով վերաբացվեց «Մերի» խանութ-սրահների նոր մասնաճյուղը՝ արդեն նոր ոճով, նոր գույներով և սպասարկման նոր մշակույթով: 

Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ իսպանական Spirit of Kings Niche բրենդի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում  հանդիսանում է «Մերի» խանութների ցանցը: 

Միջոցառմանը ներկա էին Spirit of Kings Niche բրենդի Բրենդ-մենեջեր Վալերիա Սլիվան, ինչպես նաև հայտնի հյուրեր ու բլոգերներ:  

«Մերի» խանութների ցանցը հանդիսանում է նաև մի շարք այլ հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են` Spirit of Kings, Electimuss, Kajal, Arte Olfatto, MontBlanc, Coach, Jimmy Choo, Boucheron, Lanvin, Rochas, Karl Lagerfeld, Pupa Milano, Inglot, L’Oréal Paris, Maybelline, L’Erbolario, Dr Irena Eris և այլն: 

Վերջին մեկ տարվա ընթացքում «Մերի» խանութ-սրահների ցանցը համալրվել է նիշային բույրերի և կոսմետիկ ապրանքանիշների բավականին մեծ տեսականիով: Սրահում այժմ կարող եք նաև ձեռք բերել բնական բաղադրիչներ պարունակող խնամքի պարագաներ, պրոֆեսիոնալ դիմահարդարման միջոցներ և բացառիկ բույրեր, որոնք պաշտոնապես ՀՀ-ում ներկայացված են միայն «Մերի» խանութ-սրահներում:

«Մերի»-ի հաճախորդները արժանի են լավագույնին, և մենք անում ենք ամեն ինչ՝ լավագույնը մատուցելու համար: 

1…3456