news Barsis

Նորություններ

Մասնագիտական դասընթաց Fondital բրենդի ներկայացուցիչների կողմից

Մասնագիտական դասընթաց Fondital բրենդի ներկայացուցիչների կողմից

Հուլիսի 3, 2025

2025 թվականի հունիսի 12-ին «Նոր Տուն» խանութների ցանցի Դավիթ Բեկի մասնաճյուղում անցկացվեց մասնագիտական դասընթաց՝ Fondital բրենդի ներկայացուցիչների կողմից:

Իտալիայից ժամանել էին Fondital-ի վաճառքի մենեջերները և սպասարկման կենտրոնի տնօրենը, ովքեր մանրամասն ներկայացրին բրենդի ջեռուցման համակարգերի տեխնիկական առանձնահատկությունները։

Հպարտ ենք լինել ջեռուցման իտալական բրենդի պաշտոնական ներմուծողն ու ներկայացուցիչը:

Վերապատրաստում «Մերի» խանութների ցանցի աշխատակիցների համար` Inglot բրենդի մասնագետների կողմից

Վերապատրաստում «Մերի» խանութների ցանցի աշխատակիցների համար` Inglot բրենդի մասնագետների կողմից

Հուլիսի 3, 2025

2025  թվականի հունիսի 11-ին և 12-ին Inglot բրենդի կողմից ժամանած մասնագետը իրականացրեց երկօրյա վերապատրաստում IBIS Yerevan հյուրանոցում՝ «Mary Parfum»  խանութների ցանցի աշխատակիցների համար։

Ծրագրի ընթացքում անցկացվեցին ինչպես տեսական դասընթացներ, այնպես էլ գործնական ՝ դիմահարդարում Inglot բրենդի ապրանքատեսականիով:

«Բարսիս» ՍՊԸ-ն շարունակում է խրախուսել մասնագիտական աճն ու ոլորտային զարգացումը։

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցը հյուրընկալել է Fondital բրենդի ներկայացուցիչներին

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցը հյուրընկալել է Fondital բրենդի ներկայացուցիչներին

Հուլիսի 3, 2025

2025 թվականի  հունիսի 10-ին «Նոր Տուն» խանութների ցանցի ք. Արմավիր, Երևանյան 20/1 հասցեում գործող մասնաճյուղում անցկացվեց տեղեկատվական դասընթաց՝ Fondital ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այցի ընթացքում Fondital-ի ներկայացուցիչները պատասխանեցին խանութ-սրահի աշխատակիցների հարցերին, իսկ դասընթացի ավարտին  ընկերության կողմից հանձնվեց պաշտոնական հավաստագիր, որը վկայում է, որ «Նոր Տուն»-ը հանդիսանում է Fondital բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն կարևորում է նմանօրինակ վերապատրաստումները և փոխադարձ այցերը՝ այն դարձնելով ընկերության մշակույթի մի մասը:

«ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելել են Գերմանիա՝ Marburg գործարան

«ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելել են Գերմանիա՝ Marburg գործարան

Հուլիսի 3, 2025

2025 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը «Նոր Տուն» ցանցի երեք աշխատակիցներ, որպես Marburg պաստառների լավագույն վաճառողներ, բրենդ մենեջերի հետ միասին այցելեցին Գերմանիայի Marburg գործարան։

Այցը կազմակերպվել էր «ԲԱՐՍԻՍ» ընկերության և Marburg բրենդի կողմից հայտարարված մրցույթի շրջանակում՝ որպես խրախուսանք այն աշխատակիցներին, ովքեր ցուցաբերել էին վաճառքի լավագույն արդյունքները։

1235