news Barsis

Նորություններ

«Մերի» խանութ-սրահը վերաբացվել է Հյուսիսային Պողոտա 5 հասցեում

«Մերի» խանութ-սրահը վերաբացվել է Հյուսիսային Պողոտա 5 հասցեում

Մայիսի 7, 2024

2024թ. փետրվարի 23-ին Հյուսիսային Պողոտա 5 հասցեում մեծ շուքով վերաբացվեց «Մերի» խանութ-սրահների նոր մասնաճյուղը՝ արդեն նոր ոճով, նոր գույներով և սպասարկման նոր մշակույթով: 

Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ իսպանական Spirit of Kings Niche բրենդի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում  հանդիսանում է «Մերի» խանութների ցանցը: 

Միջոցառմանը ներկա էին Spirit of Kings Niche բրենդի Բրենդ-մենեջեր Վալերիա Սլիվան, ինչպես նաև հայտնի հյուրեր ու բլոգերներ:  

«Մերի» խանութների ցանցը հանդիսանում է նաև մի շարք այլ հանրահայտ ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են` Spirit of Kings, Electimuss, Kajal, Arte Olfatto, MontBlanc, Coach, Jimmy Choo, Boucheron, Lanvin, Rochas, Karl Lagerfeld, Pupa Milano, Inglot, L’Oréal Paris, Maybelline, L’Erbolario, Dr Irena Eris և այլն: 

Վերջին մեկ տարվա ընթացքում «Մերի» խանութ-սրահների ցանցը համալրվել է նիշային բույրերի և կոսմետիկ ապրանքանիշների բավականին մեծ տեսականիով: Սրահում այժմ կարող եք նաև ձեռք բերել բնական բաղադրիչներ պարունակող խնամքի պարագաներ, պրոֆեսիոնալ դիմահարդարման միջոցներ և բացառիկ բույրեր, որոնք պաշտոնապես ՀՀ-ում ներկայացված են միայն «Մերի» խանութ-սրահներում:

«Մերի»-ի հաճախորդները արժանի են լավագույնին, և մենք անում ենք ամեն ինչ՝ լավագույնը մատուցելու համար: 

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն մասնակցել է Career City Fest 2K24-ին

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն մասնակցել է Career City Fest 2K24-ին

Մայիսի 2, 2024

2024թ. ապրիլի 27 և 28-ին «ԲԱՐՍԻՍ»-ի ՄՌԿ թիմը 2 վառ և հագեցած օր անցկացրեց Մերիդիան էքսպո կենտրոնում՝ նորովի ներկայացնելով ընկերության բրենդը։

CCF 2K24 միջոցառման ընթացքում ունեցանք հետաքրքիր համագործակցության առաջարկներ, շփվեցինք մի շարք վառ երիտասարդների հետ, ունեցանք բազում դիմորդներ մեր թափուր հաստիքների համար՝ ներկայացնելով ընկերության ներքին մշակույթը, աշխատանքային առավելությունները և կարիերայի աճի հնարավորությունները։

«ՆՈՐ ՏՈՒՆ»-ը հյուրընկալել է Fondital բրենդի ներկայացուցիչներին

«ՆՈՐ ՏՈՒՆ»-ը հյուրընկալել է Fondital բրենդի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 2, 2023

«ՆՈՐ ՏՈւՆ»-ը կրկին հյուրընկալել էր իտալացի գործընկերներին:

Fondital բրենդի հյուրերը ներկայացրեցին մարտկոցների նոր, ժամանակակից մոդելները, ծանոթացրեցին արտադրման իննովացիոն տեխնոլոգիային:

Fondital-ը չի դադարում զարմացնել իր նորարարություններով:

Հպարտ ենք ջեռուցման իտալական բրենդի պաշտոնական ներմուծողն ու ներկայացուցիչը լինելու համար։

«Բարսիս» ՍՊԸ-ն՝ օրինապահ հարկ վճարող

«Բարսիս» ՍՊԸ-ն՝ օրինապահ հարկ վճարող

Հունիսի 2, 2023

Պատիվ ունենք ներկայացնելու «ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ի ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ հավաստագիրը՝ N-Ա0036/23։
Տրված ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Բարեխիղճ ու ազնիվ աշխատելաոճը մեր կազմակերպության արժեքներից է։

1345