news Barsis

Նորություններ

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցը հյուրընկալել է Fondital բրենդի ներկայացուցիչներին

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցը հյուրընկալել է Fondital բրենդի ներկայացուցիչներին

Հուլիսի 3, 2025

2025 թվականի  հունիսի 10-ին «Նոր Տուն» խանութների ցանցի ք. Արմավիր, Երևանյան 20/1 հասցեում գործող մասնաճյուղում անցկացվեց տեղեկատվական դասընթաց՝ Fondital ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այցի ընթացքում Fondital-ի ներկայացուցիչները պատասխանեցին խանութ-սրահի աշխատակիցների հարցերին, իսկ դասընթացի ավարտին  ընկերության կողմից հանձնվեց պաշտոնական հավաստագիր, որը վկայում է, որ «Նոր Տուն»-ը հանդիսանում է Fondital բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ-ն կարևորում է նմանօրինակ վերապատրաստումները և փոխադարձ այցերը՝ այն դարձնելով ընկերության մշակույթի մի մասը:

«ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելել են Գերմանիա՝ Marburg գործարան

«ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելել են Գերմանիա՝ Marburg գործարան

Հուլիսի 3, 2025

2025 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը «Նոր Տուն» ցանցի երեք աշխատակիցներ, որպես Marburg պաստառների լավագույն վաճառողներ, բրենդ մենեջերի հետ միասին այցելեցին Գերմանիայի Marburg գործարան։

Այցը կազմակերպվել էր «ԲԱՐՍԻՍ» ընկերության և Marburg բրենդի կողմից հայտարարված մրցույթի շրջանակում՝ որպես խրախուսանք այն աշխատակիցներին, ովքեր ցուցաբերել էին վաճառքի լավագույն արդյունքները։

Հանդիպում-թրեյնինգ L’Oréal Luxe ներկայացուցիչների հետ՝ «Mary Parfum» թիմի մասնակցությամբ

Հանդիպում-թրեյնինգ L’Oréal Luxe ներկայացուցիչների հետ՝ «Mary Parfum» թիմի մասնակցությամբ

Հուլիսի 3, 2025

2025 թվականի մայիսի 20-ին և 21-ին «Ալեքսանդր» հյուրանոցում կայացավ հանդիպում-թրեյնինգ L’Oréal Luxe բրենդի ներկայացուցիչների հետ։

Թրեյնինգին մասնակցում էին «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցները, ովքեր հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու միջազգային բրենդների նորություններին և մասնագիտական մոտեցումներին։

 Հանդիպման ընթացքում ներկայացվեցին  աշխարհահռչակ բրենդների՝ Yves Saint Laurent, Prada, Valentino, Armani, Lancôme Paris նորույթները:

Վերապատրաստում «Նոր Տուն» խանութների ցանցում՝ իսպանական Argenta բրենդի ներկայացուցիչների կողմից

Վերապատրաստում «Նոր Տուն» խանութների ցանցում՝ իսպանական Argenta բրենդի ներկայացուցիչների կողմից

Հուլիսի 3, 2025

2025 թվականի  մայիսի 14-ին «Նոր Տուն»  խանութների ցանցի Ռոստովյան 69/5 հասցեում գործող մասնաճյուղում անցկացվեց վերապատրաստում՝ Argenta բրենդի ներկայացուցիչների կողմից։

Վերապատրաստմանը մասնակցում էին «Նոր Տուն» ցանցի սալիկների բաժնի բոլոր աշխատակիցները, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու բրենդի արտադրատեսականու առանձնահատկություններին, նոր մոդելներին և տեխնիկական մանրամասներին։

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը խրախուսում է նմանօրինակ մասնագիտական հանդիպումները՝ վստահ լինելով, որ բարձրակարգ սպասարկումը սկսվում է որակյալ գիտելիքից։

12346